211652_close_icon

Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում

views-count4287 դիտում article-date 21:52 19-04-2016
Ծագել է 8-րդ դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից։ Ջութակի դասական տեսակը մշակվել է 15-16-րդ դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում։ 16-18-րդ դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի)։ Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը։ Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված։ Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ։ 17-18-րդ դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր։ Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը։ Հայ իրականության մեջ ջութակի մասին առաջին հիշատակությանը հանդիպում ենք Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմում (10-րդ դար)։

Նմանատիպ նյութեր