211652_close_icon
views-count3448 դիտում article-date 10:42 18-04-2016

Հրազդանում, Սպիտակում և Թալինում, ըստ նախնական արդյունքների, հաղթել են գործող քաղաքապետերը

Ապրիլի 17-ին Հրազդանում, Սպիտակում և Թալինում համայնքի ղեկավարի ընտրություններում, ըստ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների, hաղթել են գործող քաղաքապետերը՝ Արամ Դանիելյանը, Գագիկ Սահակյանը և Սարգիս Արամյանը: Արամ Դանիելյանը ստացել է 12 510, Սասուն Միքայելյանը` 10 267 ձայն: «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է 1237 ձայն: Սպիտակի գործողք քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4463 ձայն, նրա մրցակից` նախկին քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատւրյանը` 2933: Թալինում առաջին տեղում, ըստ նախնական արդյունքների, Սարգիս Արամյանն է, ով ստացել է1993 ձայն, Տիգրան Հարությունյանը, ում պաշտպանում էր Դաշնակցությունը` 1036 ձայն, իսկ ՕԵկ թեկնածու Գուրգեն Գրիգորյանը` 168 ձայն:

Նմանատիպ նյութեր