Դիլիջանում, Սպիտակում, Հրազդանում, Թալինում, Աշտարակում, Արտաշավանում, Սևանում, Ապարանում ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արթիկի, Կոտայքի, Աշոցքի, Դիլիջանի, Սպիտակի, Հրազդանի, Թալինի, Աշտարակի, Արտաշավանի, Սևանի, Ապարանի և Ախուրյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]