4577 դիտում
13:29 15-04-2016
14 տարվա գործող քաղաքապետը` Արամ Դանիելյանը, չգիտի՝ Հրազդանում քանի գործող վերելակ կա, մանկապարտեզ քանի երեխա է հաճախում, նրա վերընտրվելու միակ շանսն ընտրակաշառքն է. Ն. Փաշինյան
Հրազդանի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանի վերընտրության միակ շանսը ընտրակաշառքն է, քանի որ նա, լինելով 14 տարվա քաղաքապետ, չի տիրապետում անգամ ամենատարրական տվյալների:
«Տասնչորս տարվա գործող քաղաքապետը քաղաքի մասին իրական տվյալների չի տիրապետում, չգիտի՝ Հրազդանում քանի գործող վերելակ կա, մանկապարտեզներ քանի երեխա է հաճախում»,-այսօր ապրիլի 17-ին Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրը հրավիրված ասուլիսին հայտարարեց Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբի պետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հրազդանում հրավիրված հանրահավաքին Արցախից վերադարձած Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ իր ընտրության օրը լինելու է բարևի օր: Նա նաև անդրադառնալով մյուս թեկնածուի շտաբի ընտրակաշառք բաժանելու դեպքերին` ասաց. « Ո՞վ ա իրավունք տվել, զինվորի փողը բերես ընտրակաշառք բաժանես»:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հրազդանում իրենց երեկվա հանրահավաքը արդեն գնահատում են «Սիսթեմ օֆ ը դաունի» ապրիլյան համերգին հավասար իրադարձություն: ՔՊ քաղաքացիական պայմանագրի թիմի քարոզչական աշխատանքը գնահատեց հաջող:
«Էս փուլում միակ բանը, որ սպառնում է մթագնել ողջ պրոցեսը, ընտրակաշառքի վերաբերյալ տվյալներն են, մեր ունեցած ահազանգերը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա տեղեկացմամբ` խոսքն այս պահին 10 հազար դրամի մասին է, բայց նա չի բացառում, որ դրույքները հընթացս կբարձրանան, որքան Արամ Դանիելյանի թիմը հասկանա, որ իր վիճակը լավ չէ:
ՔP-ի ստուգումներով` ընտրացուցակներով Հրազդանի թիվը մոտ 40 հազար է, սակայն նրանց իրական թիվը մոտ 27 հազար է:
Նմանատիպ նյութեր
1129 դիտում
13:43 11-03-2024
2024-ին Երեւանում նորերով կփոխարինվի շուրջ 500 վերելակ. Մինչ օրս փոխարինվել է 1551 վերելակ
3945 դիտում
21:11 17-09-2022
Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար աշակերտ և 6 հազար երեխա չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ
6208 դիտում
16:10 20-03-2016
Պուգաչովայի և Գալկինի երեխաները Մերձմոսկվայի սովորական մանկապարտեզ են հաճախում
Այս բաժնից
1096 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1186 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1393 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ