211652_close_icon
views-count35995 դիտում article-date 12:18 14-04-2016

27-ամյա վարորդի «շումախերական» վթարը Երևանում. Jeep-ը հայտնվել է բաժանարար գոտու բետոնե սյան վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ ապրիլի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Արմեն Կարապետյանը իր վարած Jeep Grand Cherokee մակնիշի 34 VF 247 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի թունելից դեպի Հերացու թունել ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճանապարհի բաժանարար բետոնե գոտուն և հայտնվել բետոնե սյան վրա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ սպայական ջոկի ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Գ. Դանիելյանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր