211652_close_icon
views-count83955 դիտում article-date 09:54 10-03-2018

Իջևան քաղաքում 44-ամյա Թուրքիայի քաղաքացին ցիտրուսային մրգերով բարձված բեռնատարով բախվել է բաժանարար բետոնին. այն մասամբ բարձրացել է բետոնե սյան վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի10-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, 44-ամյա Էրբաշ Հասանը իր վարած DAF մակնիշի KA 053 RO համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհի 130-րդ կմ հատվածում՝ Իջևանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Իջևանի շուկայի գլխավոր ճանապարհին տեղադրված բաժանարար բետոնե հատվածին՝ մասամբ բարձրանալով բետոնե սյան վրա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Կարեն Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան բարձված է եղել ցիտրուսային մրգերով։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր