211652_close_icon
views-count8022 դիտում article-date 13:29 13-04-2016

Ազատն իր անվանը վայել եւ կյանքի գնով թշնամուց ազատեց հայրենի հողը՝ մոտ 2 ժամ նրանց հետ կատաղի մարտեր մղելով. խոնարհվում ենք

Թշնամու գնդակից զոհված Ազատը 2 ժամից ավելի պայքարել է թշնամու դեմ: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում պատմեցին Կամարիսի բնակիչները՝ նրա համագյուղացիները: «Նա իր անվանը վայել եւ իր կյանքի գնով ազատեց հայրենի հողը թշնամուց: Նա մեր բոլորիս հերոսն է ու հպարտությունը: Մենք նրա մասին անցյալով չենք խոսելու, որովհետեւ նա մեր բոլորիս սրտերում է: Դա Ազատի միակ հերոսությունը չէր. նա գյուղում միշտ է աչքի ընկել իր նվիրվածությամբ եւ բարի գործերով»,-ավելացրեցին Ազատի համագյուղացիները: Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, հայտնելով Ազատ Սիմոնյանի զոհվելու լուրը, գրել էր. «Ցավում ենք և հպարտանում.. շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի Ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ Հոգեհանգիստը տեղի կունենա 11 .04.2016թ.ժամը 18: 00 Հուղարկավորությունը`12.04.2016թ.ժամը 13:00 Հասցե`Կոտայքի մարզ ,գ.Կամարիս»: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ցավակցում է եւ խոնարհվում:

Նմանատիպ նյութեր