211652_close_icon
views-count2905 դիտում article-date 21:12 07-06-2016

Մեր ժողովրդի համար ամենամեծ արժեքը հայրենի հողն է, որում մեր արյան գաղափարն է, այսինքն՝ հողը արյուն է, հողը մենք ենք, մենք՝ հողինը. Ռ.Գևորգյան

Ապրիլյան պատերազմից հետո ոչ միայն թշնամին, այլև որոշ մեծ տերություններ էլ հասկացան, որ երկրի ամենադժվարին ժամանակներում էլ պատրաստ ենք ապավինելու մեր սեփական ուժերին՝ չհաշտվելով արցախյան հիմնահարցի կարգավորման այն տարբերակի հետ, որը մեզ կբերի սեփական հողի կորստի: Քանի որ գերտերություններն էլ հասկացան, որ լուսավոր ու ոգեղեն հայ ժողովրդի համար ամենամեծ արժեքը հայրենի հողն է, որում մեր արյան գաղափարն է: Այսինքն՝ հողը արյուն է, հողը մենք ենք, մենք՝ հողինը: Այս մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ԱԺ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո): «Ապրիլյան պատերազմը մենք հաղթեցինք: Փառք մեր զինվոր տղերքին, մեր բանակին, բայց ցավալին այն է, որ որոշները չուզենալով տոնել տարած հաղթանակը՝ ամենուրեք բարձրաձայնում են կորցրած մի քանի դիրքերի և ութ հարյուր հեկտարի մասին: Ինչ խոսք, մեզ համար ամենափոքրիկ հողակտորն էլ նույն՝ արյան գաղափարի մեջ է ընկալվում, ինչպես հայրենիքը»,- ասաց Ռ. Գևորգյանն ու առաջարկեց՝ ուրեմն հանգիստ մնալ ու հասկանալ, որ հաղթանակն էլ է դժվար հասկացվում: Ըստ նրա՝ հաղթանակը միայն վայելք չէ, հաղթանակը պետք է հասկանալ, իսկ հասկացողները նրանք են, ովքեր կռվում են ու ընկնում: Պատգաավորը հավելեց, որ ապրիլյան պատերազմի հաղթանակի դափնիները մեր զինվորներինն են:

Նմանատիպ նյութեր