8806 դիտում
15:19 13-04-2016
Ազատամարտիկի որդին՝ թշնամու գնդակից զոհված լեյտենանտ Աշոտը պայքարեց եւ զոհվեց ոչ միայն հայրենի սահմանների, այլեւ իր զինվորների կյանքի համար. խոնարհվում ենք
Աշոտ Շահբազյանը պայքարել է ոչ միայն թշնամու դեմ հայրենիքի սահմանների պաշտպանության համար, այլեւ իր զինվորների: Նա զինվորներին հետ է ուղարկել, ինքը ընդառաջ գնացել թշնամուն: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանը:Նա նշեց, որ Աշոտի գեներում էր հայրենասիրությունը, որը ժառանգել է ազտամարտիկ հորից Կամսար Շահբազյանից: Աշոտը իրենից փոքր մեկ եղբայր ունի: Ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է բնակվում, ապրում են տնակում:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը,ն հայտնելով Աշոտ Շահբազյանի զոհվեու լուրը, գրել էր.
«Ցավում ենք և հպարտանում
լեյտենանտ Շահբազյան Աշոտ Կարապետի
Ծնված 1993թ., ԶՈՒ-ում է 2010թ.-ից, Ախուրյանի ԶԿ
Հոգեհանգիստը տեղի կունենա 12 .04.2016թ.ժամը 18: 00
Հուղարկավորությունը`13.04.2016թ.ժամը 14:00
Հասցե`Շիրակի մարզ, գ.Ախուրյանի եկեղեցի»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի խմբագրակազմը ցավակցում է եւ խոնարհվում: