Հետաքրիր փաստեր դուդուկի մասին
Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի։
Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները, ով կառավարել է մ.թ.ա. 95–մ.թ.ա. 55 թթ.։
2005թ. հայկական դուդուկի նվագը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոց։
Դուդուկը պատրաստվում է ծիրանի ծառի փայտից։
Փողի երկարությունը լինում է 28, 33 կամ 40 սմ։ Նվագելու համար վերևի կողմում ունի յոթ կամ ութ անցք, հակառակ կողմում, բութ մատի համար՝ մեկ կամ երկու։
Եղեգից պատրաստված կրկնակի լեզվակն ունի 9-14 սմ երկարություն։
Դուդուկը միակ հայկական երաժշտական գործիքն է, որ հասել է մինչև մեր օրերը, և հայկականության խորհրդանիշն է։
Դուդուկի գլխավոր առանձնահատկությունը լսողին հայերենի յուրահատկությունների փոխանցումն է։