Հետաքրիր փաստեր որդան կարմիր միջատի մասին
Որդան կարմիր միջատի ձվերը ձմեռում են հողի մեջ մոտ 7 ամիս (սեպտեմբերից մարտ)։
Գարնանը (մարտ-ապրիլ) ամիսներին, ձվերից դուրս են գալիս երկարավուն թրթուռները, որոնք կպչում են սնուցող բույսի արմատներին։
Հետագայում թրթուռները ձևափոխվում են թաղանթապատյանների (ցիստաների)։
Օգոստոսի վերջում տեղի է ունենում կերպարանափոխություն՝ մետամորֆոզ։
Սեպտեմբերի սկզբներին արդեն ձևավորված արուները և էգերը դուրս են գալիս հողի վրա և զույգավորվում։
Արուները զույգավորումից հետո սատկում են, իսկ էգերը մտնում են հողի տակ ձվադրման համար։
Այսպիսով, մեկ տարում որդան կարմիրը տալիս է մեկ սերունդ։