Գերմանիա. «Բորուսիան» բաց թողեց հաղթանակը ռուրյան դերբիում. տեսանյութ
Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի կենտրոնական խաղում Գելզենկիրխենի «Շալկեն» սեփական հարկի մարտական ոչ-ոքի` 2:2 խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
1-ին խաղակեսը բավական ձանձրալի ու գրեթե առանց սուր պահերի անցավ: Իսկ ահա 2-րդ խաղակեսը արդեն իսկական ռուրյան դերբիի էր նման: Երկու անգամ «Բորուսիան» հաշվի մեջ առաջ անցավ, սակայն «Շալկեն» երկու անգամ էլ կարողացավ հավասարեցնել հաշիվը:
Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ մտավ 2-րդ խաղակեսում: Նշենք, որ Տոմաս Տուխելը Եվրոպայի Լիգայում «Լիվերպուլի» հետ պատասխան խաղից առաջ հանգիստ էր տվել թիմի առաջատար խաղացողների մեծ մասին:
Այս ոչ-ոքիից հետո «Բորուսիան» վաստակեց 68 միավոր և արդեն 7 միավոր է զիջում առաջատարին` Մյունխենի «Բավարիային»:
Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր
«Շալկե» - «Բորուսիա Դ.»՝ 2:2
Լերոյ Սանե, 51, Կլաս-Յան Հունտելար, 66, (11մ) – Սինձի Կագավա, 49, Մատիաս Գինտեր, 56