Ռուրյան դերբիում հաղթողը ի հայտ չեկավ. Մխիթարյանը փոխարինվեց 79-րդ րոպեին տեսանյութ
Բունդեսլիգայի 27-րդ տուրի կենտրոնական խաղը կայացավ Դորտմուդնում, որտեղ ռուրյան դերբիի շրջանակում միմյանց հետ մրցեցին երկու անհաշտ մրցակիցներ` «Բորուսիա»-ն և «Շալկե 04»: Սկզբունքային դիմակայությունում հաղթող դուրս գալու համար կողմերը մեծ ջանքեր գործադրեցին, սակայն այդպես էլ չկարողացան հասնել իրենց նպատակին: Խաղն ավարտվեց գոլզուր ոչ-ոքի արդյունքով: Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանսակցեց ամբողջ հանդիպմանը: Հայ խաղացողը դարպասը գրավելու համար մի քանի հիանալի հնարավորություն ստացավ, սակայն չկարողացավ օգտվել իր շանսերից:
«Բորուսիա» - «Շալկե»`0:0