211652_close_icon

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռուհանիի հետ

views-count4027 դիտում article-date 15:34 28-03-2016
Ռուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ, որի ժամանակ քննարկվել են Սիրիայում ռազմական գործողությունների գրանցած հաջողությունները: Ինչպես տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ: Հատկապես ողջունվել է պատմական Պալմիրա քաղաքից «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայիններին դուրս շպրտելու և քաղաքը կրկին վերահսկելու փաստը: Նշվում է, որ երկու պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ակտուալ հարցերի վերաբերյալ և պայմանավորվել ակտիվացնել տարբեր հարթություններում շփումները:

Նմանատիպ նյութեր