Բաքվում դպրոցականների տեղափոխող միկրոավտոբուս է վթարվել
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Զաբրաթ-Քյուրդախանի ավտոճանապարհի վրա միկրոավտոբուս է վթարի ենթարկվել:
Ինչպես նշում է ադրբեջանական report.az կայքը, միկրոավտոբուսը դպրոցականների էր տեղափոխում:
Նրանցից 10-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Բաքվի 3-րդ կլինիկական հիվանդանոց և առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս գրվել:
Նշվում է, որ դպրոցականները եղել են 10-12 տարեկան: