Վրաստանում երեխաների տեղափոխող միկրոավտոբուս է այրվել.կան վիրավորներ
Վրաստանի Իմերեթի շրջանում 15 երեխաների տեղափոխող միկրոավտոբուսը բախվել է ավտոմեքենայի, ինչից հետո հրդեհ է բռնկվել միկրոավտոբուսում:
Վրացական «Ռուսթավի-2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ զոհեր չկան: Միկրոավտոբուսում գտնվող երեխաների մեծ մասը ստացել է ծանր այրվածքներ: Նրանց տեղափոխել են մոտակա հիվանդանոցը: Վիրավորվել է նաև ավտոմեքենայի վարորդը:
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է արագության գերազանցումը: