Գերմանիայում դպրոցականների տեղափոխող ավտոբուս է վթարվել. տուժել է մոտ 20 երեխա
Գերմանիայի Ներքին Սաքսոնիա դաշնային տարածքում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել դպրոցականների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ։
Ինչպես հաղորդում է Bild-ը, վթարը տեղի է ունեցել Էլսֆելտ քաղաքից ոչ հեռու, առավոտյան, երբ ավտոբուսը 40 երեխաների տեղափոխում էր դպրոց։ Այն բախվել է թեթև մարդատար ավտոմեքենայի։
Վթարի հետևանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 20 երեխա։
Ավտոբուսի վարորդը ստացել է ծանր վնասվածքներ, բոլոր տուժածները հոսպիտալացվել են։