Ռուս խորհրդարանականները հումանիտար օգնություն են հասցրել Սիրիա
ՌԴ պետդումայի և Դաշնային խորհրդի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Սիրիա՝ իրենց հետ հումանիտար օգնություն հասցնելով այդ երկիր: Բեռը նախատեսված է երեխաների համար, հաղորդում է Tass գործակալությունը՝ հղում անելով առաքելության կազմի մեր հանդես եկող կոմունիստական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Յուշչենկոյին:
Կազմի մեջ են նաև նշված կուսակցության անդամ Սերգեյ Գավրիլովը, ինչպես նաև ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Դմիտրի Սաբլինը:
Այցելությունը հումանիտար բնույթ է կրում: 3 տոննայից ավելի հումանիտար բեռ է հասցվել Սիրիա՝ հիմնականում մանկական սնունդ, որը կհատկացվի զոհված զինծառայողների երեխաներին և մանկատներին: