Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է վերահսկողություն հաստատել Պալմիրայում
Այսօր` մարտի 27-ին, Սիրիայի կառավարական բանակին հաջողվել է առաջընթաց գրանցել և վերահսկողություն հաստատել Պալմիրայում: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Կառավարական բանակի զինվորները վերահսկողություն են հաստատել ինչպես հինավուրց Պալմիրայի, այնպես էլ քաղաքի բնակելի տարածքներում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր , որ Սիրիայում իրականացրած հատուկ գործողության ժամանակ ոչնչացրել է իսլամիստական խմբավորման մի շարք առաջնորդների, այդ թվում` ԻՊ-ի երկրորդ դեմք հանդիսացող Աբդուլ Ռահման Մուստաֆա ալ-Քադուլին:
Նշենք, որ «Իսլամական պետության» զինյալները գրավել էին Սիրիայում գտնվող և պատմամշակութային արժեք հանդիսացող Պալմիրա հնագույն քաղաքը՝ այն բանից հետո, երբ այդ տարածքում սիրիական կառավարական ուժերը կորցրել էին վերահսկողությունը։
Մտավախություն կար, որ իսլամիստները ամբողջովին կոչնչացնեն Պալմիրայի ավերակները։