211652_close_icon
views-count1099 դիտում article-date 14:47 11-11-2014

Իրաքյան բանակին հաջողվել է հետ խլել ահաբեկիչներից երկրի խոշորագույն նավթամշակման գործարանը

Իրաքյան բանակը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների հետ դաժան մարտում կարողացել է կրկին հսկողություն սահմանել երկրի խոշորագույն նավթամշակման գործարանի վրա: Այս մասին Իրաքի պետական հեռուստատեսությամբ հայտնել է գեներալ Աբդելվահաբ Աս-Սաադին: Ըստ Associated Presse-ի՝ բացի այդ, իրաքցի զինվորականները կարողացել են իրենց վերահսկողության տակ վերցնել Բայջիի վարչական շենքը և ոստիկանության գլխավոր շտաբը, որոնք գտնվում են քաղաքի կենտրոնում:

Նմանատիպ նյութեր