ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիական Պալմիրայում պայմանագրային զինծառայողի մահվան մասին տեղեկությունը
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է սիրիական Պալմիրա քաղաքի մոտակայքում պայմանագրային զինծառայող Արտյոմ Գորբունովի մահվան մասին տեղեկությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Զինծառայողը զոհվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից սիրիական զորքերի դիրքերի վրա իրականացվող հարձակման փորձը հետ մղելու ժամանակ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մարտի 2-ին մահացած Ա. Գորբունովին հուղարկավորել են այսօր` մարտի 6-ին, Նիժնի Նովգորոդ քաղաքում, որտեղից էլ նա մեկնել էր Սիրիա:
Նա հետմահու պարգևատրվել է մեդալով: