211652_close_icon

Ինչո՞ւ է Մհերը Երվանդի ձեռքերը կապելով՝ պահել իր անասնագոմում

views-count3139 դիտում article-date 16:59 25-03-2016
Մհեր Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր անասնագոմից զգալի չափերի հասնող անասնակեր հափշտակելու փորձ կատարելու պատճառով Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի բնակիչ Երվանդ Մկրտչյանի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածելով, ապա ձեռքերը կապելով՝ վերջինիս մի քանի ժամ պահել է անասնագոմում՝ նրան ապօրինի զրկելով ազատությունից: Այսինքն, նա մեղադրվում է ՀՀ քր.օր-ի133 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր