211652_close_icon
views-count8517 դիտում article-date 17:05 07-07-2015

35-ամյա Մուրադն առեւանգել է Մհերին, ծեծել, պահել ավտոմեքենայի բեռնախցիկում, սպառնացել մուրճով հարվածել եւ շան վզկապը կապելով նրա պարանոցին՝ պայման դրել

35-ամյա Մուրադ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով՝ Մհեր Եղիազարյանին առևանգելու և նրանից իր պարտք տված գումարը ստանալու նպատակով գնացել է Մհեր Մակարյանի տուն, որտեղից բռնության գործադրմամբ՝ ձեռքերը ոլորելու եղանակով տանից դուրս է բերել նրան: Խաբեությամբ, վերջինիս տուն ուղևորվելու և այնտեղ գումարային հարցերը պարզաբանելու կեղծ խոստումով Մ. Եղիազարյանին նստեցրել է Աբովյան քաղաքում գործով «Կինգ Դելյուքս» տաքսի ծառայության «Շկոդա» մակնիշի 989 OV61 հաշվառման համարանիշի ավտոմեքենան, տեղափոխել Աբովյան քաղաքի ավտոկայան, այնուհետև Մ. Եղիազարյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և դա գործադրելու սպառնալիքով, այն է՝ նրա կամքին հակառակ մի քանի ժամ այլ ավտոմեքենայի բեռնախցիկում պահելով, ծեծի ենթարկելով, մուրճով հարվածներ հասցնելու սպառնալիքով Մ. Եղիազարյանի անօգնական վիճակն ընդգծելու նպատակով, շան վզկալը պարանոցին կապելով՝ Մ. Եղիազարյանին ազատ թողնելու դիմաց նրանից պահանջել է իրեն պարտք տված գումարները: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 2,7-րդ կետերով: Խափանման միջոց ընտրվել է գրավը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր