24558 դիտում
13:46 22-11-2020
Ավազակային հարձակում Գյումրիում. 2 դիմակավորված անձինք, բռնություն գործադրելով, թալանել են բնակարանը՝ տուժածներին կապելով կպչուն ժապավենով
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 23:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 45-ամյա Է. Գ.-ն ահազանգել է ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ եղբոր՝ 50-ամյա Հ. Գ.-ի հետ վերադարձել է տուն, որտեղ 73-ամյա մայրը հայտնել է, որ 2 դիմակավորված անձինք, օգտվելով բնակարանի դռան բաց լինելու հանգամանքից, ներս են մտել, քաշքշել ու գցել գետնին, ապա հարվածներ են հասցրել ու կպչուն ժապավենով կապել են մորը, այդ պահին տանը գտնվող 25-ամյա Ա. Վ.-ին և 27-ամյա Ա. Գ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը:
Արդեն տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ դիմակավորված ստահակները տունը տակնուվրա են արել, այնուհետև ննջասենյակից հափշտակել գումար ( ԱՄՆ դոլար), ինչպես նաև տուժածներից մեկի բջջային հեռախոսը և դիմել են փախուստի:
Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Պարզվում է նաև հափշտակված գումարի չափը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
48525 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը