211652_close_icon

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին համամասնական ցուցակում ընդգրկելը պարտադիր չէ. «Ժողովուրդ»

views-count2555 դիտում article-date 09:35 24-03-2016
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին քննարկվող ՀՀ ընտրական օրենսգրքի նախագծով նախատեսվում է, որ Հայաստանում առավել մեծ համայնք ունեցող չորս ազգային փոքրամասնությունների՝ եզդիների, ռուսների, ասորիների և քրդերի ներկայացուցիչները պարտադիր պետք Է ընդգրկված լինեն քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում։ Եթե ոչ, ապա կուսակցությունը կարող Է չգրանցվել ԿԸՀ-ի կողմից։ «Ժողովուրդ»–ն արդեն ահազանգել Էր այս խնդրի մասին՝արձանագրելով, որ պարտադիր այս նորմը, եթե ընդունվի, ընդդիմադիր կուսակցությունների համար կարող է պատուհաս դառնալ, քանի որ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները մշտապես քաղաքական առումով չեզոքություն են պահպանում և դժվար թե համաձայնեն ընդդիմադիր որևէ կուսակցությունում ընդգրկվել։ «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ՀՀ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ասաց, որ քննարկումների ժամանակ որոշում է կայացվել ազգային փոքրամասնություններին ընտրացուցակներում ընդգրկելու պարտադիր նորմը հանել։ Կթողնվի հայեցողական, քաղաքական որ ուժը ցանկանա ազգային փոքրամասնության որևէ ներկայացուցչի ընդգրկել իր ցուցակում, կարող է անել։ «Համենայնդեպս դա չի կարող կուսակցությունների գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ»,– տեղեկացրեց Հովհաննես Սահակյանը»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր