Մերկելն ու Դավութօղլուն քննարկել են բրյուսելյան ահաբեկչությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն քննարկել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչությունների թեման: Այդ մասին տեղեկացրել է թուրքական Anadolu գործակալությունը:
Նշվում է, որ զրույցն անցկացվել է գերմանական կողմի նախաձեռնությամբ:
Վերջիններս ընդգծել են ահաբեկչությանը հակազդելու համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Շոշափվել է նաև միգրացիոն ճգնաժամը: