211652_close_icon

Մերկելն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում հրադադարի պահպանման հարցը

views-count1021 դիտում article-date 12:32 02-10-2014
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու համար Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է Rsobalt-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամլո ծառայությունը:  Հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն անթույլատրելի է համարել ուկրաինացի զինվորականների կողմից երկրի հարավ-արևելքում գտնվող քաղաքացիական օբյեկտները հրետակոծելը: Մերկելն ու Պուտինն ընդգծել են, որ հակամարատող կողմերը պետք է հավատարիմ մնան մինսկյան խաղաղ պայմանավորվածությունների պահպանմանը: Բացի այդ, նրանք կողմ են արտահայտվել ԵԱՀԿ-ի կողմից Ուկրաինայում իրականացվող դիտարկման արդյունավետության ապահովմանը, ինչպես նաև ուկրաինական գազային խնդրի շուտափույթ կարգավորմանը:  Մերկելն ու Պուտինը քննարկել են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր ու Էբոլա տենդի դեմ համատեղ պայքարի հարցը:

Նմանատիպ նյութեր