Մերկելն ու Պորոշենկոն քննարկել են Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի միջև հեռախոսազրույց է եղել: Երկու երկրների ղեկավարները նշել են, որ Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմն ամբողջովին խախտված է:
Կողմերը քննարկել են կայուն հրադադարի ռեժիմին հասնելու հնարավոր ուղիները, իսկ Ա. Մերկելը նշել է, որ ԵԱՀԿ հատուկ վերլուծական առաքելությունը պետք է լիարժեք հնարավորություն ունենա վերլուծության և ստուգումների համար:
Բացի այդ Մերկելը Պորոշենկոյին վստահեցրել է, որ աջակցություն կցուցաբերվի այդ հարցում, և համաձայնել է, որ Եվրամիույթունը պետք է հետագայում միջոցներ ձեռնարկի Մինսկում բանակցային կողմերի պայմանավորվածությունների իրականացման համար: