211652_close_icon

Ֆրանսիայում տարհանում են Թուլուզի օդանավակայանը

views-count2633 դիտում article-date 11:44 23-03-2016
Ֆրանսիայում այս պահին տարհանում է սկսվել Թուլուզի օդանավակայանում: Այդ մասին հաղորդում է Airlive-ը: Նշվում է, որ տարհանումը պայմանավորված է անվտանգության ստուգումներով: Ճշտվում են միջոցառման իրական նպատակները: Հիշեցնենք, որ նախօրեին Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ահաբեկչական պայթյուններից զոհվել է 34, վիրավորվել՝ 200-ից ավելի մարդ: Պայթյուններն իրականացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամները: Երկրում եռօրյա սուգ է հայտարարված:

Նմանատիպ նյութեր