211652_close_icon

Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին

views-count2827 դիտում article-date 15:21 22-03-2016
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 22-ին այցելել է Ստեփանակերտի քաղաքապետարան եւ մասնակցել քաղաքապետին առընթեր ճարտարապետական խորհրդի նիստին, որի ընթացքում քննարկվել են մի շարք նախագծերի իրականացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Նախագահ Սահակյանը կարեւորել է բոլոր նախագծերի մանրակրկիտ քննարկումը՝ նշելով, որ մայրաքաղաքում քաղաքաշինական ռազմավարության հիմնական ուղղվածությունը պետք է լինի քաղաքի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնումը եւ ճարտարապետական տեսքի բարելավումը: Նիստին մասնակցում էին վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր