Բակո Սահակյանը Երևանում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 26-ին Երեւան քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին:
Արցախի Հանրապետության Նախագահն առաջարկել է «Հեռուստամարաթոն-2014»-ի ծրագրում նորից ընդգրկել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղու ասֆալտապատման ու բարեկարգման աշխատանքները` հաշվի առնելով նախագծի ծավալը եւ ռազմաքաղաքական ու սոցիալ-տնտեսական նշանակությունը: Առաջարկն ընդունվել է եւ մտցվել 2014թ. հեռուստամարաթոնի ծրագրի մեջ: