1565 դիտում
21:18 03-04-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած թեմական խորհրդի նիստին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 3-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդարանում տեղի ունեցած թեմական խորհրդի նիստին:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմից՝ 2013 թվականին կատարված աշխատանքների և 2014 թվականի անելիքների մասին տեղեկություններ է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-եկեղեցի և բանակ-եկեղեցի կապերի խորացման հետ կապված հարցերին:
Այնուհետև Նախագահ Սահակյանն այցելել է նախկին Ղարմետաքսկոմբինատի տարածքում գործող կարի արտադրամաս, որտեղ զինվորական համազգեստ են կարում պաշտպանության բանակի զինծառայողների համար: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ապահովել թողարկվող արտադրանքի բարձր որակը:
Միջոցառումներին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության և Արցախի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը և Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
676 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում