Ամերիկյան ընկերությունները կմտնեն Կուբայի շուկա
Ամերիկյան Google կորպորացիան պատրաստվում է Կուբայում իր տեխնոլոգիական կենտրոնը բացել, հաղորդում է BBC-ն:
Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ կորպորացիայի որոշումը կղզու բնակիչների համար ինտերնետի հասանելիությունը լավացնելու ծրագրի մի մասն է:
Տեխնոլոգիական կենտրոնը տեղակայվելու է կուբացի հայտնի նկարիչ Կչոյի՝ Ալեքսիս Մաչադոյի ստուդիայում:
Բացի այդ, կորպորացիան անվճար ինտերնետ է տարածելու, որը 70 անգամ կգերազանցի կղզում գործող ինտերնետային արագությանը:
Կուբայում իր գործունեությունը կտարածեն նաև Booking.com կայքը, Western Union դրամային փոխանցման ընկերությունը, AirBnb ընկերությունը, Starwood-ը, որը Կուբայում կբացի 3 հյուրանոց:
ԱՄՆ-ի նախագահ այժմ գտնվում է Կուբայում: Սա ամերիկյան նախագահի՝ վերջին 88 տարիների ընթացքում կատարած առաջին այցն է: Կուբան փորձում է հասնել նրան, որ ամերիկյան կողմը վերացնի տասնամյակներ շարունակ կիրառվող տնտեսական պատժամիջոցները: