ՀՀ ներքին շուկայում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկայի գնից 5 դոլարով ավելի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կարագի գները միջազգային շուկայում այս տարվա մայիսից սկսած նվազում են: Օրինակ՝ եթե մայիսին կարագի մեկ կգ-ն կազմել է 5.7 դոլար, ապա այս օրերին այն միջազգային շուկայում վաճառվում է 4 դոլարով:
Բայց չնայած սրան՝ Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ, երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 4300-4400 դրամով, իսկ «Անքոր» տեսակի կարագը՝ 4550- 4600 դրամով:
Այսինքն՝ ներքին շուկայում կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 9.4 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից ավելի քան 5 դոլարով ավելի:
Միաժամանակ, նկատենք, բարձր գնի պատճառով Հայաստանում շարունակում են նվազել կարագի սպառման ծավալները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]