Ամերիկյան Boeing-ը պատրաստվում է իրանական շուկա մտնել
Ամերիկյան Boeing ընկերությունը սպասում է Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների չեղարկմանը, որից հետո կմտնի Իրանի ավիացիոն շուկա: Այդ մասին հայտնել է Boeing-ի ներկայացուցիչ Դուգ Օլհան:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց ավիացիոն ոլորտը մոդեռնիզացնելու նպատակով պատրաստվում են 20 մլրդ դոլարով ձեռք բերել 400 ուղևորատար օդանավ:
Իրանական ավիաընկերությունները հետաքրքրված չեն ռուսական օդանավերով: Ըստ նրանց՝ այդ օդանավերը ցածր որակի են: