211652_close_icon

«Բարսելոնան» իր օգնությունն է առաջարկել «Սևիլյային»՝ մարզչին բուժելու համար

views-count7978 դիտում article-date 19:58 22-11-2017
«Բարսելոնան» պատրաստ է օգնել «Սևիլյայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիցոյին, որի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է հայտնաբերվել: «Ինձ զանգահարել է «Բարսայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն ու առաջարկել իր ակումբի բժշկական աշխատակիցների փորձից օգտվել: Կարծում եմ, այս մասին տեղյակ պահելը արդարացի է», ասել է «Սևիլյայի» նախագահ Խոսե Կաստրոն: Կատալոնական ակումբի բժիշկները քաղցկեղի դեմ պայքարելու հարուստ փորձ ունեն: Օնկոլոգիական հիվանդություններ են ունեցլ թիմի պաշտպան Էրիկ Աբիդալը և մարզիչ Տիտո Վիլանովան, որը կյանքից հեռացավ 2014 թվականին:

Նմանատիպ նյութեր