211652_close_icon
views-count31638 դիտում article-date 11:05 21-03-2016

Ավտովթար Երևանում. բախվել են Nissan-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ բախվել է էլեկտրասյանը. մայրն ու նրա 2 դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Երվանդ Քոչար, Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի բնակիչ, 32-ամյա Հրանյր Վարդանյանի վարած Nissan մակնիշի 34 TZ 151 համարանիշի և Երևանի բնակիչ, 56-ամյա Կարո Մեսրոպյանի վարած Volkswagen մակնիշի 34 MR 339 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վթարի հետևանքով Volkswagen-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Հ. Վարդանյանը, ով Nissan-ով բախվել է Volkswagen-ին: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները մայր ու նրա 2 դուստրերն են: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր