36601 դիտում
17:27 12-07-2024
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում․ տան երկրորդ հարկից առաջին հարկ ինքնաշեն վերելակով իջնելու ժամանակ ճոպանը պոկվել է․ մայրն ու դուստրերը տեղափոխվել են հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ իրենց տանը վերելակից վայր ընկնելու հետևանքով ստացած «աջ սրունքթաթային շրջանի կոտրվածք» ախտորոշմամբ «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ 18-ամյա Լաուրա Տ․-ն: Նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում կրկին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «զույգ ստորին վերջույթների բաց կոտրվածքներ» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ ընդունվել 43-ամյա Ռիմա Ի․-ն, իսկ արդեն 22։30-ի ստացված օպերատիվ տեղեկության համաձայն վերելակի պոկվելու հետևանքով հարազատների կողմից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել 1,5 տարեկան Մ․ Տ․-ն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվիվորեն մեկնել է ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 20։05-ի սահմաններում Ռիմա Ի․-ն և վերջինիս դուստրեր Լաուրա Տ․-ն և Մ. Տ․-ն վերը նշված հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող չորանոցում տեղադրված ինքնաշեն վերելակով երկրորդ հարկից առաջին հարկ իջնելու ժամանակ վերելակի ճոպանը պոկվելու հետևանքով վայր են ընկել գետնին՝ ստանալով վերը նշված վնասվածքները:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2038 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)