slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում Nissan-ը բախվել է Toyota-ին, վերջինն էլ՝ Volkswagen-ին. Nissan-ի աձնակազմը դեպքի վայրից ճողոպրել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
211652_close_icon

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտայում Nissan-ը բախվել է Toyota-ին, վերջինն էլ՝ Volkswagen-ին. Nissan-ի աձնակազմը դեպքի վայրից ճողոպրել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count34116 դիտում article-date 09:31 23-01-2017
Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում անհայտ վարորդը Nissan մակնիշի 20 SO 807 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Toyota մակնիշի 81 CC 118 համարանիշի ավտոմեքենային, վերջինն էլ` Volkswagen մակնիշի 34 PA 667 համարնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Nissan-ի վարորդը և ուղևորները դեպքի վայրից դիմել են փախուստի, իսկ վթարի հետևանքով Toyota-ից 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։ Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: Փաստի առթիվ Գ․ Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և տուժածների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մինչ իրենք իջել են մեքենաներից, նկատել են, որ Nissa-ի «անձնակազմն անհետացել» է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր