Հավակնորդների մրցաշար. Արոնյանն առայժմ խաղաղ է տրամադրված
Բեռլինում կայացավ հավակնորդների մրցաշարի երկրորդ տուրը, որում Լևոն Արոնյանի մրցակիցն էր Ադրբեջանը ներկայացնող գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովը:
Սևերով խաղացող մեր շախմատիստը պարտիայի սկզբնախաղում հավասարեցրեց դիրքը, և խաղի 24-րդ քայլում կողմերը համաձայնվեցին ոչ-ոքիի: Երկարատև պայքարից հետո հաշտություն կնքվեց նաև Վլադիմիր Կրամնիկ – Սերգեյ Կարյակին պարտիայում: Միավորը կիսվեց նաև Դին Լիրեն – Ֆաբիանո Կարուանա պարտիայում:
Տուրում միակ հաղթանակը տոնեց Ալեքսանդր Գրիշչուկը: Ռուս գրոսմայստերը ուժեղ գտնվեց ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոյից, որը՝ ինչպես երևում է, գտնվում է վատ մարզավիճակում և պատրաստ չէ այս կարգի մրցաշարին:
2-րդ տուրից հետո աղյուսակը 1.5-ական միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը և Վլադիմիր Կրամնիկը: Լևոն Արոնյանը, Դին Լիրենը և Ալեքսանդր Գրիշչուկը 1-ական միավորով կիսում են 4-6-րդ հորիզոնականները, Սերգեյ Կարյակինը 0.5 միավորով 7-րդ տեղում է, իսկ դեռևս միավոր չվաստակած Ուեսլի Սոն եզրափակում է աղյուսակը:
Այսօր տեղի կունենա 3-րդ տուրը, որում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Կրամնիկը: Տուրի սկիզբը Երևանի ժամանակով 18:00-ին
[b]3-րդ տուրի զույգեր
[/b]
Սերգեյ Կարյակին – Ալեքսանդր Գրիշչուկ
Լևոն Արոնյան – Վլադիմիր Կրամնիկ
Ֆաբիանո Կարուանա- Շահրիյար Մամեդյարով
Ուեսլի Սո- Դին Լիրեն