Թուրքիան սիրիացի փախստականների համար նոր ճամբարներ կկառուցի
Թուրքիայում սկսել են սիրիացի փախստականների համար նոր ճամբարներ կառուցել։ Այս մասին հայտնում է Риа Нօвости-ն:
Եվրամիության հետ կնքած պայմանագրի համաձայն` Թուրքիայի իշխանությունները մտադիր են դրանցում տեղավորել Սիրիայից եկող հազարավոր փախստականներին, որոնց ալիքն ուժգնացել է վերջին շրջանում։
Թուրքիայի ժողովուրդը դեմ չէ փախստականներին, սիրիացիները մեզ պես մարդիկ են,- նշել է Թուքիայի վարչապետ Դավութօղլուն:
Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ, Թուրքիայում ապաստան է գտել ավելի քան 2.5 միլիոն սիրիացի, որոնցից շատերը հետագայում ուղևորվել են Եվրոպա։