Թուրքիան ներկայացրել է երկրում սիրիացի փախստականների ճշգրիտ թիվը
Թուրքիայում վերջին տվյալներով ապաստան է գտել 2 մլն 733 հազար 784 սիրիացի փախստական: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է փոխվարչապետ Յալչին Աքդողանը, հաղորդում է Anadolu-ն:
Միևնույն ժամանակ նշվում է, որ 26 ժամանակավոր կենտրոններում ապաստանել է 282 հազար 815 մարդ:
Աքդողանն ասել է, թե «Սիրիայից եկած եղբայրների առաջ դռները բացելով՝ Թուրքիան ողջ աշխարհին ցույց է տվել իր համերաշխությունը սիրիացի ժողովրդի հանդեպ»: