211652_close_icon
views-count29201 դիտում article-date 21:16 15-06-2015

Երևանի ՃՈ աշխատակիցները ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալին «դռռիկաթափ» արեցին, ով գլխիկոր, «խոնարհ հարսի» նման ձուլվել էր «գաի պլաշչադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 002 FF 01 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում տեղեկություններ են ստացել, որ նշված ավտոմեքենայի վարորդը Երևանում չարամտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և փողոցները «չափչփելուն» ու զվռնելուն զուգահեռ՝ գերձայնային ազդանշաններ (դռռիկներ) է տալիս: Քիչ առաջ «գաի պլաշչադկայում» մասնագետը ավտոմեքենայի վրա հայտնաբերեց օրենքով արգելված, սակայն ավտոմեքենայի վրա տեղադրված գերձայնային ազդանշանը, ինչի համար օրինախախտ վարորդը ենթարկվելու է վարչական պատասխանատվության՝ 100 հազար դրամի չափով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի հաշվեկշռում: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան սպասարկում է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին ու, երևի «մեծն» փոխնախարարը մտածել է, որ ինքը «վերին արտի ցորենն է», անորսալի է, դրա համար էլ նշված ավտոմեքենայով «դռռիկներ» տալով՝ զզվացրել է հասարակ մահկանացուներիս: «Գաի պլաշչադկայի» մոտ հավաքված մի քանի երիտասարդներ էլ ֆոտոլրագրողին ասում էին. «2 րոպե շուտ գայիր, ֆինանսների փոխնախարարին էլ կնկարեիր: Էկավ, ծիկրակի արեց, տեսավ, չի կարում գայի տղերքին համոզի, նստավ ջիպը ու գնաց»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր