2930 դիտում
10:37 18-03-2016
Բրյուսելում և ԱՄՆ-ում ի՞նչ են ասելու Սերժ Սարգսյանին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցում է ԵԺԿ գագաթնաժողովին: Սարգսյանի բրյուսելյան այցի առանձնահատկությունն այն է, որ այն տեղի է ունենում Եվրամիությունում մի նշանակալի որոշումից մի քանի օր անց:
Մի քանի օր առաջ Եվրամիության արտաքին գործերի նախարարները հավանության արժանացրին հինգ սկզբունքները, որոնցով Եվրամիությունը պետք է հարաբերվի Ռուսաստանի հետ: Դրանք ըստ էության արձանագրեցին, որ Եվրամիությունը ամրագրում է ՌԴ հանդեպ կոշտ քաղաքականությունը՝ որևէ փոփոխություն պայմանավորելով Ուկրաինայի հարցում Մինսկի համաձայնությունների լիակատար իրականացմամբ, ինչը գործնականում դժվար է պատկերացնել Ռուսաստանի կատարմամբ, ՌԴ հետ որևէ հարաբերություն պայմանավորելով ԵՄ շահերով, ինչը նշանակում է, որ ԵՄ առանձին անդամները ստիպված են լինելու ՌԴ հետ իրենց հարաբերությունները կառուցել Եվրամիության ընդհանուր քաղաքականության շրջանակում: Միաժամանակ ԵՄ արտգործնախարարները որոշում են կայացրել ակտիվացնել կապերը Արևելյան գործընկերության երկրների հետ և մեծացնել աջակցությունը ՌԴ քաղաքացիական հասարակությանը:
Ըստ էության, հինգ սկզբունքները որոշակիորեն եվրոպական քաղաքականության նոր մեկնակետ են, և Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցում է այդ մեկնակետի սահմանումից մի քանի օր անց:
Եվ այս առումով, բնականաբար, հետաքրքրական հարց է առաջանում, թե արդյոք դա որևէ ազդեցություն կունենա՞ այցի բովանդակության վրա: Ինքնին հասկանալի է, որ խոսքը հրապարակային բովանդակության մասին չէ, այլ կուլիսային հանդիպումների ու զրույցների, շփումների, որ Սերժ Սարգսյանը անկասկած կունենա Եվրամիության քաղաքական ղեկավարության կամ դրա ներկայացուցիչների հետ:
Այն, որ Հայաստանը այստեղ որևէ նոր ասելիք չունի, դա երևի թե կասկածից վեր է: Հարցն այն է, թե նոր մեկնակետ սահմանած Եվրամիությունն ի՞նչ նոր ասելիք կարող է ունենալ Հայաստանին: Առավել ևս, որ Բրյուսելից վերադառնալուց մի քանի օր հետո Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ, որտեղ ևս անկասկած սպասվում են կարևոր շփումներ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այլև ըստ էության առանց չափազանցության անվտանգության միջազգային համակարգի համար շատ կարևոր մի թեմայի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի պահպանման մեխանիզմների, այդ ուղղությամբ միջազգային մոնիտորինգի համակարգ ձևավորելու ամերիկյան նախաձեռնության շուրջ:
Սա ենթադրում է հարցերի և քաղաքականության համալիր դիտարկումներ, քանի որ անկասկած է միջազգային անվտանգության համակարգի ուղղությամբ ամերիկա-եվրոպական գործակցությունը:
Մասնավորապես, Ղարաբաղյան հրադադարի պահպանման մեխանիզմների վերաբերյալ իրենց առաջարկի հարցում Նահանգները բավական ակտիվորեն դաշնակիցներ էր փնտրում հենց եվրոպական առաջատարների շրջանում, և Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը այդ հարցով քննարկումների համար մի քանի շաբաթ առաջ մեկնել էր և Լոնդոն, և Բեռլին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1240 դիտում
21:31 23-04-2024
Երբ-որ ես տեսնեմ, որ ինձանից շատ ակնկալողներ կան, իրավիճակի լուծման իմ տարբերակն ասելու եմ․ Սերժ Սարգսյան
3630 դիտում
09:14 13-08-2015
Այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունեմ. Մարուքյանը՝ Նիկողոսյանի մասին. «Ժամանակ»
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1024 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան