3651 դիտում
09:14 13-08-2015
Այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունեմ. Մարուքյանը՝ Նիկողոսյանի մասին. «Ժամանակ»
«Ժամանակը» գրում է. «ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Նիկողոսյանի դիտարկումներին, թե Մարուքյանին ավելի հեշտ կլինի զրկել մանդատից, քան իրեն՝ շնորհված պարգևներից, երեկ մեզ ասաց. «Անդրանիկ Նիկողոսյանի լկտի պահվածքն ուղղված է ոչ թե իմ, այլ այն մարդկանց դեմ, ովքեր նրան նման բարձր պարգևներ են տվել, արժանացրել են այդ պարգևներին: Այդ նրանք պետք է մտածեն, թե ում են պարգև տվել»։
Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում Նիկողոսյանի հետ բանավեճի բռնվել, ինքը «այդ լկտի պահվածքով անձին ասելու բան չունի», պարզապես նրան պարգևներ շնորհած անձինք, կառույցները պետք է քայլեր ձեռնարկեն, այլապես «ամբողջ խարանը մնալու է նրանց վրա»:
«Ինքը նման հոխորտանքներով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորի հասցեին նման հայտարարություններ անելով շարունակում է իր քարոզարշավը, որ Հայաստանը չպետք է անկախ պետություն լինի, որ Ռուսաստանից մեկը հանգիստ կարող է գալ այստեղ ու որոշել՝ ով է պատգամավոր, ով՝ ոչ, ում մանդատից զրկել, ում՝ հակառակը: Բայց ես չեմ մտնելու այս անլուրջ բանավեճի մեջ»,- հավելեց Մարուքյանը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
3939 դիտում
10:48 29-04-2017
Բան չունեմ ասելու. Վարդան Օսկանյանը՝ ՕՐՕ–ի ճակատագրի մասին. «Փաստ»
17296 դիտում
16:58 04-05-2016
Ի՞նչ լկտի պահվածքով է հարբած Լիաննան աչքի ընկել ոստիկանությունում
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը