4245 դիտում
10:28 17-03-2016
Ռազմավարական դաշնակից Ռուսաստանը նորից ստորացրեց մեզ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ռուս-թուրքական չարաբաստիկ պայմանագիրը հակահայկական պայմանագիր է: Սա հայ-ռուսական հարաբերությունների մեջ, թերևս, ամենասև էջն է: Մենք պետք է իմանանք, որ ռազմավարական դաշնակիցը՝ ռազմավարական դաշնակից, բայց պատմության մեջ գալիս են պահեր, երբ պետք է վերապահ մնաս և իմանաս, որ դու ես քո խնդիրը լուծողը, դու ես տարածաշրջանում եղանակ ստեղծողը, և ռազմավարական դաշնակիցը պետք է գա և հարմարվի քեզ»,-մեզ հետ զրույցում ասել է է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
«Մեզ՝ հայերիս համար այդ պայմանագրի անունն իսկ վանող է և տգեղ, և իմ խորին համոզմամբ, հայ-ռուսական հարաբերությունների մեջ, թերևս, ամենասև էջն է: Ամբողջ խնդիրն այն է, որ ինչպես ակադեմիկոս Լենդրուշ Խուրշուդյանը ճիշտ կասեր, դա Հայաստանի հերթական բաժանումն է բոլշևիկյան Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև: Այս փաստաթուղթը առ այսօր, ցավոք, մնում է ուժի մեջ, թեպետ այն անօրիանական է, որովհետև երկու անօրինական, ապստամբական ռեժիմների միջև է կնքվել. և՛ բոլշևիկյան Ռուսաստանը, և՛ քեմալական Թուրքիան միջազգայնորեն ճանաչված չէին: Այսօր այն մնում է ուժի մեջ, և պատահական չէ, որ օրերս Ռուսաստանի կողմից մերժվեց այս պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ Պետդումայի կոմունիստ պատգամավորների առաջարկությունը:
Ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանն այսօր էլ այդ պայմանագրից չի հրաժարվում»:
Ո՞րն է ռուս-թուրքական պայմանագրի դասը:
2011թ. մարտի 16-ին` այդ պայմանագրի 90-ամյակի օրը, Մոսկվա ժամանեց Էրդողանը և հանդիպում ունեցավ Մեդվեդևի հետ, պայմանագրի տեքստը և լուսանկարը՝ կնքման հետ կապված, փոխանակեցին երկու երկրների ղեկավարները: Այն ժամանակ ասել եմ, նորից կրկնեմ: Ես մամուլի ասուլիս հրավիրեցի, բողոքեցի դրա դեմ, որ ՀՀ արտգործնախարարությունը մի՞թե այն ժամանակվա խորհրդային Հայաստանի արտգործժողկոմ Ալեքսանդր Բեկզադյանի ոգին չուներ, թափը չուներ, ով Մոսկվայում բողոք ներկայացրեց Ռուսաստանի ժողկոմխորհի նախագահ Վլադիմիր Լենինին, թե ինչո՞ւ առանց հայերի մասնակցության կնքեցին այդ չարաբաստիկ պայմանագիրը՝ ոտնահարելով մեր ազգային իրավունքները: Մենք պետք է այն ժամանակ պաշտոնապես բողոքեինք, որ դա հակահայկական պայմանագիր էր, և մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ինչ-որ իմաստով, թեկուզ բարոյական տեսանկյունով նորոգելով այդ պայմանագիրը՝ նորից ստորացրեց մեզ, և ինչո՞ւ հենց մարտի 16-ին. սա ի՞նչ մոտեցում էր»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
10:15 14-07-2018
Ռազմավարական հավասարակշռության պարադիգմը` ՀՀ-ն ՌԴ-ի դաշնակից, բայց Արևմուտքի գործընկեր. «168 Ժամ»
2176 դիտում
10:01 13-07-2022
Երբ ռազմավարական դաշնակիցդ քեզ դաշնակից չէ․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1702 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»