211652_close_icon

Թուրքիան չի միանա Եվրամիությանը. Եվրահանձնաժողովի նախագահ

views-count2016 դիտում article-date 11:03 17-03-2016
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը գտնում է, որ Թուրքիան պատրաստ չէ միանալու Եվրամիությանը: Գերմանական Handelsblatt պարբերականին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ չնայած ԵՄ-ի հետ միգրացիոն ճգնաժամի լուծման հարցում համագործակցության խորացմանը, այդուհանդերձ, թուրքական իշխանությունները չպետք է հույսեր տածեն կառույցին անդամակցելու շուրջ: «Չեմ էլ կարծում, որ առաջիկա 10 տարիներին դա տեղի կունենա»,-ասել է Յունկերը: Նշենք, որ մարտի 17-18-ին Բրյուսելում տեղի է ունենալու միգրացիոն ճգնաժամի հարցով գագաթնաժողով: «Զգուշավոր լավատեսություն ունեմ այդ հարցում»,,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահը:

Նմանատիպ նյութեր