Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին
Թուրքիայի արտգործնախարար Մևլեթ Չավուշողլուն հայտնել է, որ Թուրքիանչի պատրաստվում միանալ Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:
Նա ասել է, որ իրենք պարտավոր չեն միանալ Եվրամիության հակառուսական պատժամիջոցներին: Այս մասին հայտնել է Ria գործակալությունը:
Արտգործնախարարը նաև նշել է, որ Մոսկվան իրենց համար կարևոր առևտրային գործընկերն է: Եթե անհրաժեշտ լինի, Թուրքիան ինքն իր սեփական միջոցները կձեռնարկի: