Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին. Քալըն
Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը Haberturk հեռուստաալիքի լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան չի միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«Դա բխում է մեր տնտեսական օգուտներից, մենք կախված ենք արտաքին էներգիայի աղբյուրներից»,- ասել է Քալընը՝ նշելով, որ հակառուսական պատժամիջոցները կհարվածեն առաջին հերթին Թուրքիայի տնտեսությանը։
Վերջինիս խոսքով՝ Անկարան այդ հարցում իր դիրքորոշումը պարզ հայտնել է Արևմուտքի երկրներին։