Մաուրիսիո Պոչետինո. «Տոտենհեմը» նոր, փառահեղ դարաշրջան է սկսում. բացվեց ակումբի նոր ստադիոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ԱՊԼ-ում «Քրիսթալ Փելասի» նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:0: Նշենք, որ դա լոնդոնցիների առաջին հանդիպումն էր նորակառույց «Տոտենհեմ Հոթսպուր Ստեդիում» մարզադաշտում:
«Յուրահատուկ պահ է, յուրահատուկ երեկո: Կարծում եմ և հավատում եմ, որ սա աշխարհի լավագույն մարզադաշտն է: Մենք գիտենք, որ խաղը լինելու է ծանր և բարդ:
Ուրախ եմ ակումբի նախագահ Դանիել Լևիի համար, սա նրա ֆանտաստիկ նախագիծն էր: Այդ հաղթանակը նրան եմ նվիրում: Հենց սկզբից անհավանական զգացմունքներ էին: Հաղթանակն էլ կարևոր էր մեր համար:
Այսօր մենք փառքին մոտեցանք: Այժմ մենք պետք է փառքի հասնենք տիտղոսների տեսքով: Սա նոր դարաշրջանի սկիզբն է: Մենք ավարտեցինք նախորդը և սկսում ենք նորը՝ մեր երկրպագուների համար», ասել է Պոչետինոն: